Նորություններ

Վերադառնալ
12.10.2014

ՌԴ Վոլգոգրադի ՆԳՆ ակադեմիայի պատվիրակության հերթական այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

ՌԴ Վոլգոգրադի ՆԳՆ ակադեմիայի պատվիրակության հերթական այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

2013թ. հունիսի 6-ին ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի և ՀՀ ոստիկանության  կրթահամալիրի միջև կնքված համագործակցության մասին արձանագրության պահանջների համաձայն՝ սույն թվականի հոկտեմբերի 12-ից – 14-ը, փորձի փոխանակման շրջանակներում, տեղի ունեցավ ՌԴ Վոլգոգրադի ՆԳՆ ակադեմիայի պատվիրակության հերթական՝ թվով  երրորդ այցը, ՀՀ ոստիկանության  կրթահամալիր:

Այցի ընթացքում ՌԴ Վոլգոգրադի ՆԳՆ ակադեմիայի մասնագիտական ուսուցման ֆակուլտետի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա.Ն.Տիմչենկոն հանդիպում ունեցավ կրթահամալիրի ղեկավար կազմի, ինչպես նաև կրթահամալիրի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում Ա.Ն.Տիմչենկոն ներկայացրեց Վոլգոգրադի ուսումնական կենտրոնում դասավանդման մեթոդիկայի առանձնահատկությունները, ուսուցման ընթացքում նորարական տեխնոլոգիաների ներդրմամբ ձեռք բերված արդյունքները և այլն:

Այցի շրջանակներում Ա.Ն.Տիմչենկոն ավելի հանգամանորեն ուսումնասիրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի գործունեությունը, հանդիպեց ուսումնական կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ,որի ընթացքում քննարկվեցին բազում հարցեր: Ա.Ն.Տիմչենկոն կրթահամալիրի ուսումնական կենտրոնի հետ հետագա սերտ համագործակցության  հույս հայտնեց:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր