Նորություններ

Վերադառնալ
05.06.2013

ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պատվիրակության այցը  ՀՀ ոստիկանության կրթահամալիր

2013թ.-ի  հունիսի 4-ին Երևան ժամանեց ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետի միջազգային հարցերով օգնական, ոստիկանության մայոր  Ալեքսանդր Բլինկովը և Ուսումնական և պլանավորման բաժնի տեսուչ Լյուբով Գրիգորյանը: Պատվիրակությունը ղեկավարում էր ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովը:
Այցի նպատակն էր  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի միջև կրթական ոլորտում համագործակցության մասին արձանագրություն ստորագրել: Համագործակցության մասին արձանագրությունը ստորագրվեց ՀՀ ոստիկանությունում` ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանի և այլ բարձրաստիճան ծառայողների մասնակցությամբ:
Հունիսի 5-ին պատվիրակությունը այցելեց ՀՀ ոստիկանության կրթահամալիր:


Պատվիրակության անդամները ծանոթացան կրթահամալիրի տարածքին, ծաղիկներ դրեցին ծառայության ընթացքում զոհված ոստիկանության ծառայողների հուշահամալիրին:

Պատվիրակությունը նաև մասնակցեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից  վերապատրաստում անցած կրթահամալիրի ծառայողներին մասնակցության վկայականներ շնորհելու պաշտոնական արարողությանը,  որին հետևեց ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի հայ շրջանավարտների  հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետը հայ շրջանավարտներին պարգևատրեց հուշամեդալներով: Պատվիրակությունը հանդիպեց նաև կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր