Նորություններ

Վերադառնալ
19.11.2014

ՈՒղեցույցի շնորհանդես ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

ՈՒղեցույցի շնորհանդես ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2014 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Ոստիկանության բարեփոխումները քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների շրջանակում» ուղեցույցի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմին ուղեցույցը ներկայացրեց  ԵԱՀԿ քարտուղարության՝ Անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի վարչության և Ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի ստորաբաժանման ոստիկանության գծով աշխատակից, հետազոտությունների և վերլուծությունների հարցերով խորհրդական պարոն Թորսթեն Ստոդյեկը:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր