Նորություններ

Վերադառնալ
26.05.2015

Ոստիկանության կրթահամալիրի 2015 թվականի մինի-ֆուտբոլի առաջնություն

Ոստիկանության կրթահամալիրի 2015 թվականի մինի-ֆուտբոլի առաջնություն

Համաձայն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայողա-կիրառական և զանգվածային մարզաձևերի օրացուցային պլանի՝ 2015թ մայիսի 18-ից-26-ը անցկացվեց  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մինի-ֆուտբոլի առաջնություն:

Առաջնությանը մասնակցում էին ակադեմիայի առաջին, երկրորդ, երրորդ կուրսի, քոլեջի առաջին, երկրորդ կուրսի, ուսումնական կենտրոնի և ակադեմիայի վճարովի ուսուցման առաջին և երրորդ կուրսերի թիմերը: Խաղերն անցկացվեցին օլիմպիական կարգով,  որի համաձայն, պարտություն կրող թիմը  դուրս էր մնում պայքարից: Ըստ  վիճակահանության` թիմերը բաժանվեցին երկու ենթախմբերի:

Առաջին ենթախմբում կիսաեզրափակիչ փուլ դուրս եկան ակադեմիայի վճարովի ուսուցման առաջին և ակադեմիայի երրորդ կուրսերը: Առաջնության ընթացքում, ակադեմիայի 3-րդ կուրսը առավել համառ և անկոտրուն գտնվելով՝ 9:2 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ:

Երկրորդ ենթախմբում կիսաեզրափակիչ խաղը տեղի ունեցավ ուսումնական կենտրոնի և ակադեմիայի վճարովի ուսուցման երրորդ կուրսի թիմերի միջև: Լարված պայքարում 4:3 հաշվով հաղթանակ տոնեց ուսումնական կենտրոնի թիմը:

Եզրափակիչ խաղերում երրորդ մրցանակային տեղի համար պայքարի դուրս եկան ակադեմիայի վճարովի ուսուցման երրորդ և առաջին կուրսի թիմերը, իսկ առաջին տեղի համար թեժ պայքար ծավալվեց ուսումնական կենտրոնի և ակադեմիայի երրորդ կուրսի թիմերի միջև:

Դիտարժան և համառ պայքարում մրցանակային երրորդ տեղ գրավեց ակադեմիայի վճարովի ուսուցման երրորդ կուրսի թիմը, երկրորդ մրցանակային տեղը գրավեց ուսումնական կենտրոնի հավաքական թիմը իսկ հաղթողի կոչմանն արժանացավ ակադեմիայի երրորդ կուրսի թիմը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին համապատասխան դիպլոմներով և մեդալներով, իսկ հաղթող թիմը` փոխանցիկ գավաթով:

Առաջնության արդյունքում լավագույն խաղացողները ընդգրկվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հավաքական թիմի կազմում` ՀՀ ոստիկանության մինի- ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու համար:


ՀՀ ոստիկանության կրթահամալիր