Նորություններ

Վերադառնալ
05.09.2014

Նոր մարզագույք ՀՀ ոստիկանության կրթահամալիրին

Նոր մարզագույք ՀՀ ոստիկանության կրթահամալիրին

2014թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ՀՀ ոստիկանության կրթահամալիրին մարզական գույք նվիրաբերելու հանդիսավոր արարողությունը: Արարողության բացմանը մասնակցում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Լիլիան Շալառուն, մարտական և ֆիզիկական պատրաստականության գնահատման գծով միջազգային փորձագետ, Շվեդիայի ոստիկանության ծառայության ավագ տեսուչ Ուլֆ Ջոնսոնը, ՀՀ ոստիկանության շտաբի պետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հերթական աջակցության շնորհիվ Կրթահամալիրի նորաբաց մարզադահլիճը ամբողջությամբ համալրվեց բարձրակարգ մարզասարքերով:

Շնորհակալական խոսքով հանդես եկան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը և ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վ.Եղիազարյանը` իրենց երախտագիտությունը հայտնելով նվիրաբերած մարզագույքի համար և ընդգծելով, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ամուր կանգնած է ՀՀ ոստիկանության կողքին և մշտապես իր աջակցությունն է ցուցաբերում ՀՀ ոստիկանությունում բարեփոխումների իրականացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին: 

ՀՀ ոստիկանության կրթահամալիր