Նորություններ

Վերադառնալ
26.05.2016

Մինի ֆուտբոլի առաջնություն

Մինի ֆուտբոլի առաջնություն

2016թ. մայիսի 19-ից 26-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, ըստ տարեկան օրացուցային պլանի, անցկացվեց մինի ֆուտբոլի առաջնություն: Առաջնությանը մասնակցում էին ակադեմիայի առաջին, երկրորդ, երրորդ կուրսերը, քոլեջի առաջին, երկրորդ կուրսերը, ակադեմիայի առկա վճարովի ուսուցման երկրորդ, երրորդ կուրսերը, ինչպես նաև ուսումնական կենտրոնի թիմը:

Թիմերը վիճակահանությունից հետո բաժանվեցին Ա և Բ ենթախմբերի: Ա ենթախմբում առաջին տեղը գրավեց ակադեմիայի առկա վճարովի ուսուցման երրորդ կուրսը, իսկ երկրորդ տեղը՝ ակադեմիայի երրորդ կուրսը: Բ ենթախմբում առաջին տեղը զբաղեցրեց ուսումնական կենտրոնի թիմը, երկրորդ տեղը՝ քոլեջի երկրորդ կուրսը:

Կիսաեզրափակիչ առաջին զույգը կազմեց ակադեմիայի առկա վճարովի ուսուցման երրորդ կուրսը և քոլեջի երկրորդ կուրսի թիմը: Հանդիպումն ավարտվեց վճարովի ուսուցման երրորդ կուրսի հաղթանակով՝ 5:2 հաշվով:

Մյուս կիսաեզրափակչում հանդիպեցին ուսումնական կենտրոնի և ակադեմիայի երրորդ կուրսի թիմերը: Խաղն ավարտվեց ուսումնական կենտրոնի հաղթանակով՝ 5:1 հաշվով:

Երրորդ տեղի պայքարում ակադեմիայի երրորդ կուրսը հաղթեց քոլեջի երկրորդ կուրսի թիմին:

Ուսումնական կենտրոնի և ակադեմիայի առկա վճարովի ուսուցման 3-րդ կուրսի թիմերը հանդիպեցին եզրափակիչում: 8:5 հաշվով հաղթանակը տոնեց ուսումնական կենտրոնի թիմը, որն էլ արժանացավ փոխանցիկ գավաթին:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին դիպլոմներով:

football

football

football

football

football

football