Նորություններ

Վերադառնալ
20.08.2015

Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթող

Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթող

Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքները բազմաբովանդակ էին ինչպես ՀՀ ոստիկանությունում, այնպես էլ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում: Նշված աշխատանքներն իրենց հանգուցալուծումն ստացան համապատասխան պատմական հուշարձանի կառուցմամբ քանդակագործ, ժողովրդական վարպետ Ռուբեն Պարույրի Նալբանդյանի կողմից, ով, ցուցաբերելով իսկական հային ու մարդուն բնորոշ հոգածություն, նվազագույն ֆինանսական հատկացումներով կրթահամալիրի համար ստեղծեց ուրույն լուծումներով ու խորհրդանշաններով առանձնացող հուշակոթող:

Գնահատելով նվիրյալ հայի նմանօրինակ քայլը՝ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ.Գասպարյանի կողմից քանդակագործ Ռուբեն Նալբանդյանն պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, որը եղավ ամենամեծ գնահատանքը և, անխոս, նոր լիցք կհաղորդի նրա հետագա ստեղծագործ մտքին:


ՀՀ ոստիկանության կրթահամալիր