Նորություններ

Վերադառնալ
28.04.2016

Մասիս քաղաքի թիվ 4 դպրոցի սաների այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Մասիս քաղաքի թիվ 4 դպրոցի սաների այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

2016 թվականի մարտի 28-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի էին այցելել Մասիս քաղաքի թիվ 4-րդ հիմանական դպրոցի սաները: Նրանց դիմավորեցին կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի ավագ տեսուչներ, ոստիկանության մայոր Մարինե Սաֆարյանը և ոստիկանության մայոր Տաթևիկ Թևոսյանը, ովքեր ներկայացրին ոստիկանության կրթահամալիրի գործունեությունը, խնդիրները և կրթահամալիր ընդունվելու օրենքով սահմանված կարգն ու պայմանները:
Այնուհետև դպրոցականների համար կազմակերպվեց շրջագայություն կրթահամալիրի տարածքով: Նրանք մոմեր վառեցին կրթահամալիրի մատուռում, խոնարհվեցին եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող և Հայրենական մեծ պատերազմի մասնակից ոստիկանների հուշակոթողների առջև, մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի և ՀՀ սահմանների պաշտպանության համար զոհված ոստիկանների հիշատակը: Հյուրերը այցելեցին  ոստիկանության կրթահամալիրում գտնվող ոստիկանության թանգարան և ծանոթացան Հայաստանի ոստիկանության պատմությանը: Դպրոցականները եղան նաև կրթահամալիրի մարզադահլիճում և հրաձգարանում: 

Tiv 4 dproc

Tiv 4 dproc

Tiv 4 dproc

Tiv 4 dproc

Tiv 4 dproc

Tiv 4 dproc