Նորություններ

Վերադառնալ
27.09.2016

Հրատարակվեց ոստիկանության կրթահամալիրի գիտական աշխատանքների ժողովածուն

Հրատարակվեց ոստիկանության կրթահամալիրի գիտական աշխատանքների ժողովածուն

2016 թվականի հուլիս ամսին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի կողմից հրատարակվեց գիտական աշխատանքների ժողովածուն:

Ժողովածուի ստեղծման նախաձեռնող խմբի անդամներն են իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Միքայելի Եսայանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, կրթահամալիրի ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Թհարի Գրիգորյանը, կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սիրանուշ Գրիշայի Պողոսյանը:

Գիտական աշխատանքների ժողովածուի մեջ ընդգրկվել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատությունները, Բելառուսի Հանրապետության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության մի շարք առաջատար ոստիկանական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների գիտական հոդվածները, ինչը նաև տվյալ երկրների ուսումնական հաստատությունների հետ համագործակցության լավագույն դրսևորումներից մեկն է:

Ժողովածուի մեջ զետեղված են իրավագիտության տարբեր ոլորտներին վերաբերող աշխատություններ, որոնք կարող են հետաքրքրել ՀՀ և արտասահմանյան երկրների բուհերի իրավագիտության ֆակուլտետների դասախոսներին և գիտությամբ զբաղվող ուսանողներին: