Նորություններ

Վերադառնալ
25.03.2015

ՀՀ ոստիկանությունում ծառայող ընտանեկան մասնագիտական դիանաստիաներին նվիրված մեծարման միջոցառում

ՀՀ ոստիկանությունում  ծառայող  ընտանեկան մասնագիտական դիանաստիաներին նվիրված մեծարման միջոցառում

2015թ. մարտի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանությունում ծառայող ընտանեկան մասնագիտական դինաստիաների մեծարման հանդիսավոր միջոցառումը: Մինչ միջոցառման սկիզբը, ընտանեկան դինաստիաների ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ՀՀ ոստիկանության ծառայողների հուշակոթողին, ճանաչողական շրջայց կատարեցին կրթահամալիրի տարածքում, ինչպես նաև ծանոթացան կրթահամալիրի առօրյային:

Միջոցառման գլխավոր հերոսներն են` ՀՀ ոտիկանության կրթահամալիրի աշխատակիցներ` գնդապետ Կարինե Կիրակոսյանի, փոխգնդապետ Արմենակ Ալեքսանյանի, մայոր Նունե Մխիթարյանի և կապիտան Նոնա Ալեքսանյանի ընտանեկան  դինաստիաների նախկին ու ներկա սերունդներիի ներկայացուցիչները: Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում, որի ընթացքում գլխավոր հերոսները, հիշելով իրենց ավագ սերնդի ներկայացուցիչների աշխատանքային գործունեությունը,  պատմեցին, թե ինչպես ընտրեցին տվյալ մասնագիտությունը և դարձան դինաստիայի ավանդույթների շարունակողը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը, ծառայողները և սովորողները:


ՀՀ ոստիկանության կրթահամալիր