Նորություններ

Վերադառնալ
24.03.2016

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացել է գիտական խորհրդի հերթական նիստը

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացել է գիտական խորհրդի հերթական նիստը

2016 թվականի մարտի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2016 թվականի երկրորդ նիստը: Նիստում քննարկվեցին ՀՀ ոստիկանության պատմության թանգարանի գործունեության կարգը հաստատելու հարցը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտամեթոդական ամսագրի հիմնադրման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության կապիտան Ա.Ս.Մնացականյանի «Զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունների քրեաիրավական և կրիմինալոգիական որոշ հիմնախնդիրներ» վերնագրով մենագրությունը տպագրության երաշխավորելու, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Ա.Մելիքսեթյանի «Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ (հարցեր և պատասխաններ)» վերնագրով ուսումնական ձեռնարկը տպագրության երաշխավորելու հարցերը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հրատարակությունների տեսակների, դրանց գրախոսմանը և տպագրության երաշխավորմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ ուղեցույցը հաստատելու, ինչպես նաև կրթահամալիրի ներքին իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցերը: 

Գիտխորհուրդ

Գիտխորհուրդ

Գիտխորհուրդ