Նորություններ

Վերադառնալ
19.04.2016

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի սովորողների այցը ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի սովորողների այցը ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի 2015-2016թթ. ուստարվա աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների շրջանակներում 2016թ-ի ապրիլի 19-ին ամբիոնի կողմից կազմակերպվել և իրականացվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների այցը ՀՀ ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն։ Այցի նպատակն էր ամրապնդել «Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների պրոֆիլակտիկա» առարկայի շրջանակներում ուսանողների ձեռք բերած տեսական գիտելիքները։ Սովորողները ծանոթացան կենտրոնի գործառույթներին, երեխաների ընդունման կարգին, նրանց հետ տարվող դաստիարակչական և հոգեբանական աշխատանքներին։ Նրանք հնարավորություն ունեցան նաև շփվելու տվյալ պահին կենտրոնում գտնվող անչափահասների հետ, որի ընթացքում պատասխանեցին երեխաների հարցերին։ Այցելության ընթացքում բանավոր համաձայնություն ձեռք բերվեց հանդիպումները շարունակական դարձնելու ուղղությամբ։  

ՀՕՖ

ՀՕՖ

ՀՕՖ

ՀՕՖ