Նորություններ

Վերադառնալ
17.03.2016

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

2016թ. մարտի 17-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ուսումնական կենտրոնի 2014-2015թթ. ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների և կրծքանշանների  հանձնման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին ուսումնական կենտրոնի անձնակազմը և սովորողները` ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ` Վ.Հ. Նադարյանի գլխավորությամբ:

Գերազանց առաջադիմությամբ ավարտած սովորողների դիպլոմները և կրծքանշանները հանդիսավոր պայմաններում նրանց հանձնելուց հետո ուսումնական կենտրոնի պետ Վ.Հ.Նադարյանը շնորհավորեց շրջանավարտներին և ցանկացավ հաջողություններ ծառայության ընթացքում:

Շրջանավարտներից հանդես եկան շնորհակալական խոսքով:

Ավարտին տեղի ունեցավ տոնական համերգ, որը կազմակերպել էր ուսումնական կենտրոնի ղեկավարությունը: Համերգին մասնակցում էին ճանաչված և սիրված երգիչներ` Մհերը, Զավենը և Լայանան: Համերգն անցավ ուրախ և ջերմ մթնոլորտում: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց երգիչներին տոնական բարձր տրամադրություն հաղորդելու համար և շնորհավորեց շրջանավարտներին դիպլոմներ և կրծքանշաններ ստանալու կապակցությամբ:

U

usumnakan kentron

Nadaryan

Mher