Նորություններ

Վերադառնալ
06.06.2016

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կողմից կազմակերպված միջազգային գիտագործնական համաժողովի և սպարտակիադայի մասնակիցների մշակութային առօրյան Հայաստանում

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կողմից կազմակերպված միջազգային գիտագործնական համաժողովի և սպարտակիադայի մասնակիցների մշակութային առօրյան Հայաստանում

Մայիսի 31-ից հունիսի 4-ը Հայաստանում էին ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի, Բելառուսի, Տաջիկստանի և Վրաստանի հանրապետությունների ոստիկանական ակադեմիաների ներկայացուցիչները, ովքեր ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մասնակցեցին ԱՊՀ անդամ պետությունների ՆԳՆ և Ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ամենամյա սպարտակիադային և միջազգային գիտագործնական համաժողովին:

Առաջին օրը հյուրերը շրջեցին մայրաքաղաքում։ Այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ։  Այնուհետև հյուրերը եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծանոթացան հայ ժողովրդի ողբերգությունը փաստող վավերագրերին:

Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդ

Հյուրերը այցելեցին նաև Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ։ Նրանք ծանոթացան կոնյակի լեգենդին, տեսան հնագույն հայկական տակառները, շրջեցին հնեցման արտադրամասում և համտեսեցին նրբահամ կոնյակներ։ 

Հաջորդ օրը ՀՀ ոստիկանոթյան կրթահամալիրում տեղի ունեցավ միջոցառումների բացման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ելույթով հանդես եկավ և ներկաներին ողջույնի խոսք հղեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը: Ոստիկանական ակադեմիաների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին կրթահամալիրի տարածքում գտնվող Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին:

Բացման միջոցառումը լի էր անակնկալներով։ Կրթահամալիրի տարածքում սաների անմիջական մասնակցությամբ բեմականացվեցին  Համբարձման օրը և Վարդավառի տոնակատարությունը խորհրդանշող գեղեցիկ տեսարանները:

ԱՊՀ անդամ պետությունների ՆԳՆ (ոստիկանության) բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ամենամյա սպարտակիադայի և միջազգային գիտագործնական համաժողովի մասնակիցները եղան նաև Էջմիածնի մայր տաճարում ։ Այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները, ծանոթացան հայոց բազմադարյան քրիստոնեական մշակույթին։ 

Հունիսի 3-ին տեղի ունեցավ միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը, որից հետո հյուրերը մեկնեցին Սևան քաղաք, եղան Սևանավանքում և այցելեցին Սևանա լիճ։