Նորություններ

Վերադառնալ
12.06.2014

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Ուսադիրներով հրեշտակներ» վոկալային խմբի մասնակցությունը Ռուսաստանի օրվա առթիվ անցկացված «Ռուսաստանի սիրված երգեր» IV հանրապետական մրցույթ-փառատոնին

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Ուսադիրներով հրեշտակներ» վոկալային խմբի մասնակցությունը Ռուսաստանի օրվա առթիվ անցկացված «Ռուսաստանի սիրված երգեր» IV հանրապետական մրցույթ-փառատոնին

Ռուսաստանի օրվա առթիվ Երևանի Մոսկվայի Տանը ս.թ. հունիսի 12-ին անցկացվեց «Ռուսաստանի սիրված երգեր» IV հանրապետական մրցույթ-փառատոնը, որտեղ մասնակցի իրավունքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Ուսադիրներով հրեշտակներ» վոկալային խումբը՝ Գ.Ա Ռուսակովայի ղեկավարությամբ: Խմբի կազմում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի սովորողներ՝ Ա.Հարությունյանը, Լ.Զաքարյանը, Ա.Կիրակոսյանը, Ա.Մկրտչյանը, Մ.Ներսիսյանը և Շ.Օդաբաշյանը: Խումբը հաղթանակած անցավ ընտրական փուլը, հանդես եկավ եզրափակիչ գալա-ներկայացմանը և ստացավ «Ռուսաստանի սիրված երգեր» հանրապետական մրցույթ-փառատոնի դափնեկրի դիպլոմ: Խմբի ելույթին ակտիվ աջակցություն էին ցուցաբերում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դասախոսական կազմը և սովորողները: