Նորություններ

Վերադառնալ
29.08.2014

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 2013-2014 ուսումնական տարվա քոլեջի շրջանավարտները

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 2013-2014 ուսումնական տարվա քոլեջի շրջանավարտները

2014թ. օգոստոսի 29-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2013-2014 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանի մասնակցությամբ: Հանդիսավոր արարողությանը ներկա էին կրթահամալիրի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմն ու շրջանավարտների ծնողները:

Շնորհավորելով նորընծա սպաներին ոստիկանության շարքերը համալրելու կապակցությամբ՝ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը իր խոսքում մաղթեց նրանց բարի ծառայություն՝ ոստիկանի դժվարին և պատվավոր աշխատանքում:

Հարկ է նշել, որ 2014թ. քոլեջի ավարտական կուրսի թվով 3 սովորող արժանացան գերազանցության դիպլոմի: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատմության մեջ քոլեջը հիմնադրման օրվանից սկսած իր շրջանավարտներով ոստիկանության շարքերը համալրում է երկրորդ անգամ:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր