Նորություններ

Վերադառնալ
13.03.2015

ՀՀ ոստիկանության 2015թ. վոլեյբոլի առաջնություն

ՀՀ ոստիկանության 2015թ. վոլեյբոլի առաջնություն

ՀՀ ոստիկանության 2015թ. ծառայողակիրառական մարզաձևերի, սպորտային միջոցառումների օրացուցային պլանի համաձայն` «Դինամո» մարզահամալիրում մարտի 9-13 անցկացվեց վոլեյբոլի առաջնություն, որին մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հավաքական թիմը:

Մրցաշարի նախնական փուլում  հաղթելով ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության, ինչպես նաև Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի թիմերին՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հավաքական թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հաղթելով նաև Երևան քաղաքի վարչության հավաքական թիմին՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմը դուրս եկավ եզրափակիչ:

Եզրափակիչ մրցափուլում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմի մրցակիցն էր ՀՀ ոստիկանության զորքերի թիմը: Խաղի ընթացքում ծավալված թեժ պայքարի արդյունքում հաղթած ՀՀ ոստիկանության զորքերի թիմը արժանացավ փոխանցիկ գավաթին: Մրցանակային երկրորդ տեղ զբաղեցրած ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և երրորդ տեղ զբաղեցրած Սյունիքի մարզային վարչության թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով:


ՀՀ ոստիկանության կրթահամալիր