Նորություններ

Վերադառնալ
27.10.2014

Հերոս տիեզերագնացների այցելությունը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Հերոս տիեզերագնացների այցելությունը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

2014 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ հանդիպում Ռուսաստանի Դաշնության տիեզերագնացներ՝ օդաչու-տիեզերագնաց, ԽՍՀՄ կրկնակի հերոս Ալեքսանդր Սերգեյի Իվանչենկովի, օդաչու-տիեզերագնաց, ԽՍՀՄ հերոս Ալեքսանդր Իվանի Լավեյկինի և օդաչու-տիեզերագնաց, Ռուսաստանի Դաշնության հերոս Սերգեյ Եվգենիի Տրեշյովի հետ:

Հանդիպման ընթացքում նրանք սիրով ներկայացրեցին տիեզերագնացի պատրաստականության երկարատև ճանապարհը: Այնուհետև պատասխանեցին կրթահամալիրի անձնակազմին հետաքրքրող բազմաթիվ հարցերին: Հանդիպումն անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով և հաջողություն մաղթեց տիեզերագնացներին:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր