Նորություններ

Վերադառնալ
25.05.2017

Հանդիպում

Ս/թ մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում հանդիպում տեղի ունեցավ, որի ընթացքում ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության ԱՊՀ երկրների հետ համագործակցության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Զոհրաբյանը ներկայացրեց Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպությանը վերաբերող նյութ: ՀԱՊԿ-ի պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում կարևորություն ներկայացնող կետերը, ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում ձեռնարկված քայլերը: Նշենք, որ ՀԱՊԿ բոլոր կանոնադրական մարմիններում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին  ՀԱՊԿ ՀԱԽ սեպտեմբերյան 2015թ. նստաշրջանի ընթացքում: ՀԱԽ ընդլայնված կազմով նիստի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունները:

Հանդիպման ավարտին Կրթահամալիրի անձնակազմը շնորհակալություն հայտնեց տրամադրված հետաքրքիր տեղեկատվության համար: