Նորություններ

Վերադառնալ
08.04.2015

Համագործակցության ամրապնդում

Համագործակցության ամրապնդում

2015թ. ապրիլի 8-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ-լեյտենանտ Հ.Կ. Վարյանի և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Մ.Ա. Կալինինի հանդիպումը: Հանդիպման ընթացքում ղեկավարները քննարկեցին համագործակցության հետագա ծարգացման մի շարք հարցեր: Ռոսսոտրուդնիչեստվայի ներկայացուցիչները ՀՀ ոստիկանության կրթահամալիրին նվիրեցին ռուսերենն իբրև օտար լեզու ուսումնասիրող դասագրքերի հավաքածուներ, որից հետո կատարվեց ճանաչողական շրջայց կրթահամալիրի տարածքով: Հյուրերը մասնակցեցին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի սովորողների երդման հանդիսավոր արարողությանը:

 


ՀՀ ոստիկանության կրթահամալիր