Նորություններ

Վերադառնալ
29.03.2016

Կրթահամալիրում տոնեցին Սուրբ Զատիկը

Կրթահամալիրում տոնեցին Սուրբ Զատիկը

2016թ․ մարտի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հոգևոր պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը թեմի «Արարատ» երգչախմբի հետ մասնակցեց կրթահամալիրում նախապատրաստված Ս. Զատկին նվիրված միջոցառմանը:

Տեր հայրն օրհնեց զատկական սեղանը, ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունն ու շնորհավորանքը Ս. Հարության տոնի առթիվ, կատարեց տնօրհնեքի կարգ և մեկնեց տոնի խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին կրթահամալիրի սովորողները և ղեկավար կազմը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի գլխավորությամբ։ Միջոցառման ավարտին ներկաների համար կազմակերպվեց զատկական սեղանի հյուրասիրություն։

Սուրբ Զատիկ

Սուրբ Զատիկ

Սուրբ Զատիկ

Սուրբ Զատիկ