Նորություններ

Վերադառնալ
11.11.2016

Կայացավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

  Կայացավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

2016թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ուսումնական կենտրոնի 2015-2016թթ. ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների և կրծքանշանների  հանձնման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը՝ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանի գլխավորությամբ, ինչպես նաև ուսումնական կենտրոնի անձնակազմը և սովորողները:

Գերազանց առաջադիմությամբ ավարտած սովորողների դիպլոմները և կրծքանշանները հանդիսավոր պայմաններում նրանց հանձնելուց հետո կրթահամալիրի պետ Հ.Վարյանը շնորհավորեց շրջանավարտներին և ցանկացավ հաջողություններ ծառայության ընթացքում:

Ավարտին տեղի ունեցավ տոնական համերգ, որը կազմակերպել էր ուսումնական կենտրոնի ղեկավարությունը: Համերգին մասնակցում էր ճանաչված և սիրված երգիչ` Մհերը:  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին տոնական բարձր տրամադրություն հաղորդելու համար և շնորհավորեց շրջանավարտներին դիպլոմներ և կրծքանշաններ ստանալու կապակցությամբ: