Նորություններ

Վերադառնալ
04.12.2013

Ինտերպոլի հատուկ հանձնախմբի անդամների այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Սույն թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի գործունեության և զարգացման համար իրականացվող ծրագրերին ծանոթանալու նպատակով հյուրընկալվեցին ՙԻնտերպոլի տարածաշրջանային զարգացման Եվրոպական բիզնես-պլանի լավագույն փորձի փոխանակում՚ ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող Ինտերպոլի հատուկ հանձնախմբի անդամներ՝ Գլխավոր քարտուղարության տարածաշրջանային և ազգային ոստիկանությունների վարչության Եվրոպական գրասենյակի պատասխանատուներ Դեշկա Մանևան և Բոգդան Սիտնիկը:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿՊ-ի պետ, Ֆիդանյանի ուղեկցությամբ պատվիրակությանը դիմավորեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը:
Այցի շրջանակում պատվիրակությունը ծանոթացավ կրթահամալիրի տարածքին, շենքային պայմաններին: Այնուհետև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը ներկայացրեց կրթահամալիրի պատմությունը և կառուցվածքը, իրականացվող ծրագրերի բովանդակությունը:
Հանդիպման ընթացքում պատվիրակության հարցադրումներին տրվեցին համապատասխան բացատրություններ, ներկայացվեց նաև կրթահամալիրում աստիճանական կրթության և եռաստիճան կրթական համակարգերի ներդրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ հակիրճ տեղեկություններ, ինչպես նաև դիմորդների ընտրության, ընդունելության քննությունների կազմակերպման և անցկացման, սովորողների գործնական պրակտիկայի կազմակերպման հարցերին վերաբերող բացատրություններ:
Քննարկվեցին նաև հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և համագործակցության համար: