Նորություններ

Վերադառնալ
10.07.2015

Երդման արարողություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսունական կենտրոնում

2015թ. հուլիսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթաց անցնող սովորողների երդման հանդիսավոր արարողությունը:

Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ  Հովհաննես Վարյանը, կրթահամալիրի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը և սովորողների ծնողները:

Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը շնորհավորեց սովորողներին` երդման ընդունման կապակցությամբ: 

Երդման արարողությունն ավարտվեց հանդիսավոր շքերթով:

 


ՀՀ ոստիկանության կրթահամալիր