Նորություններ

Վերադառնալ
14.06.2013

ԵԱՀԿ պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

ԵԱՀԿ պատվիրակության այցը  ՀՀ ոստիկանության կրթահամալիր


2013թ.- հունիսի 14-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով ղեկավար Լիլիան Շալառուի ուղեկցությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիր այցելեցին ԵԱՀԿ 20 անդամներից բաղկացած պատվիրակություն:
Պատվիրակությանը դիմավորեցին  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը և այլ բարձրաստիճան ծառայողներ:
 

Պատվիրակության անդամները ծանոթացան կրթահամալիրի տարածքին, գործող լսարաններին և նյութատեխնիկական միջոցներին: Ստորաբաժանման պետերը համապատասխանաբար ներկայացրեցին իրենց  ղեկավարած կառույցների աշխատանքները և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կահավորված լսարանները:


ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը խորհրդակցության դահլիճում ընդունեց ԵԱՀԿ պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմը:


Ա. Օսիկյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանություն-ԵԱՀԿ փոխհամագործակցության շրջանակներում կատարված բարեփոխումները և պատասխանեց հանձնաժողովի անդամների հարցերին: Հանդիպման վերջում շնորհակալական ելույթով հանդես եկան ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը  և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը:

 

ՀՀ ոստիկանության կրթահամալիր