Նորություններ

Վերադառնալ
10.11.2016

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությունը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությունը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2016թ. նոյեմբերի 10-ին ճանաչողական այցով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փոխդեսպան Բարբարա Դեյվիսը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Բեռնհարդ Ֆրանկլը, Վիեննայում տեղակայված ԵԱՀԿ քարտուղարության ԱՄՆ առաքելության քաղաքական խորհդատուի տեղակալ Ջեյ  Թրուսդեյլը:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանի ուղեկցությամբ այցելուները շրջայց կատարեցին կրթահամալիրի տարածքում, ծանոթացան կրթահամալիրի կառուցվածքին, իրականացվող կրթական ծրագրերին, ոստիկանության ծառայողների համար անցկացվող վերապատրաստման դասընթացներին: Հյուրերը եղան ժամանակակից մարզագույքով հագեցած մարզադահլիճում, ընդունելության քննությունների անցկացման մասնագիտացված համակարգչային սենյակում և այլ մասնագիտացված լսարաններում, որոնք կահավորվել և վերազինվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցության շնորհիվ:

Հյուրերը հանդիպում ունեցան կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներին, կրթահամալիրի արական և իգական սեռի դիմորդների տոկոսային հարաբերակցությանը, ընդունելության քննությունների անցկացման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի վերացման ուղղությամբ տարված աշխատանքներին վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին պարոն Վարյանն իր երախտագիտությունը հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակին երկար տարիներ կրթահամալիրի կողքին գտնվելու և իրականացվող բարեփոխումներին մշտապես աջակցելու համար: