Նորություններ

Վերադառնալ
08.09.2012

ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններն այցելեցին ոստիկանության կրթահամալիր

ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններն այցելեցին ոստիկանության կրթահամալիր

2012թ Սեպտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր այցելեց ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների պատվիրակությունը:
 
Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հուշակոթողին, այնուհետև եղան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ կազմավորված ու հագեցված լսարաններում, շրջեցին կրթահամալիրի տարածքում, ուսումնական մասնաշենքերում, ծանոթացան կրթական հաստատության կառուցվածքին ու ծրագրերին:
Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց եռաստիճան կրթահամակարգի ծրագրի իրականացման ընթացքն ու արդյունքները: Ոստիկանական կադրերի պատրաստումն իրականացվում է ուսումնական կենտրոն-քոլեջ-ակադեմիա փուլերով, իսկ ցանկացողները կարող են ուսումը շարունակել մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
 

Այցելության ավարտին հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին և դրական գնահատեցին ոստիկանության կրթահամալիրում իրականացվող բարեփոխումների ընթացքը: