Նորություններ

Վերադառնալ
25.12.2015

Անգլերենի ակումբն ամփոփում է կիսամյակը

Անգլերենի ակումբն ամփոփում է կիսամյակը

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ անգլերենի առցանց ակումբի կիսամյակային հաշվետու հավաքը: Միջոցառմանը մասնակցում էին կրթահամալիրի ղեկավար կազմը, սպաներ, դասախոսներ և սովորողներ: Միջոցառումը սկսվեց լեզուների ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Անի Հայրապետյանի բացման խոսքով: Ապա ակումբի մասնակիցները հանդես եկան աշնանային կիսամյակի ընթացքում քննարկված մասնագիտական և մշակութային թեմաների անգլերեն ելույթներով: Միջոցառման ավարտին ոստիկանության սերժանտ Անահիտ Միքայելյանը պարգևատրվեց Ջոն Լենոնի “Պատկերացրու” երգի հայերեն լավագույն թարգմանության համար: Անահիտ Միքայելյանը և ակումբի ևս հինգ անդամներ ակումբի աշխատանքներին ակտիվ մասնակցելու,  առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելու համար խրախուսվեցին Ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի կողմից: Միջոցառումն ավարտվեց Ջոն Լենոնի “Պատկերացրու” երգի հայերեն տարբերակի կատարմամբ և ամանորյա բարեմաղթանքներով: