Նորություններ

Վերադառնալ
18.10.2016

Լեհ փորձագետների հերթական այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Լեհ փորձագետների հերթական այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում 2016թ. հոկտեմբերի 17-ից 21-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացավ «Մասնագիտական էթիկա և կոռուպցիայի դեմ պայքար» թեմայով սեմինար ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների համար: Սեմինարը վարում էին Լեհաստանի Հանրապետության ՆԳՆ փորձագետներ Ռոբերտ Օպոզդան, Կատարժինա Սալախնա-Կոնստանչիուկը և Բեատա Բուչեկը:

Բացման խոսքում կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, հույս հայտնեց, որ ձեռք բերված գիտելիքները արդյունավետ կլինեն ամենօրյա աշխատանքում:

Լեհ փորձագետները ներկայացրեցին Լեհաստանի ոստիկանության կառուցվածքը, աշխատանքի ընդունման գործընթացը, էթիկայի կանոնները և ոստիկանության գործունեության ներքին վերահսկողության համար պատասխանատու գերատեսչությունների կառուցվածքն ու գործելակերպը: Ձեռք բերված գիտելիքներն ամրապնդվեցին թիմային գործնական վարժություններով:

Միջոցառման ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր: