Նորություններ

Վերադառնալ
12.09.2014

«Հայ ազգային գաղափարախոսություն» թեմայով դասախոսություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

«Հայ ազգային գաղափարախոսություն» թեմայով դասախոսություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

 2014թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում հերթական անգամ ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական,  «Հայք» հաստատության տնօրեն, «Հայ իրազեկում» հաղորդաշարի հեղինակ և վարող գնդապետ Բաբկեն Վարդանյանը: Այս անգամ հանդիպումը կազմակերպվել էր Կրթահամալիրի քոլեջի և ակադեմիայի 1-ին կուրսի սովորողների հետ: Կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ գնդապետ Տ.Եսայանի բացման խոսքից հետո պարոն Բ.Վարդանյանը դասախոսություն կարդաց «Հայ Ազգային գաղափարախոսություն» թեմայով: Դասախոսության ընթացքում լուսաբանվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ հայ մարդուն և հայ ոստիկանին արդի փուլում  ներկայացվող պահանջները,  Հայ ազգային գաղափարախոսության դերը հայ ոստիկանի նոր կերպարի կերտման գործում, հավատքի, բարոյականության և խղճի նշանակությունը հայ ազգի գոյատևման համատեքստում: Ելույթն ավարտվեց սովորողներին ուղղված բարեմաղթանքներով և պայմանավորվածությամբ, որ նման հանդիպումները կունենան պարբերական բնույթ:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր