Նորություններ

Վերադառնալ
30.03.2016

«Կրթություն XXI դար» EXPO 2016 միջազգային մասնագիտացված ցուցահանդես

«Կրթություն XXI դար» EXPO 2016 միջազգային մասնագիտացված ցուցահանդես

2016թ մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության Տան նիստերի դահլիճի նախասրահում կայացավ «Կրթություն XXI դար» EXPO 2016 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 60 կազմակերպություն, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և մի շարք այլ երկրների ավելի քան 10 բարձրագույն և մասնագիտական կրթական հաստատություն, տասնյակ համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ և մասնագիտական ուսումնարաններ։

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարության նախաձեռնությամբ այս տարի ևս կրթահամալիրը հավուր պատշաճի ներկայացավ միջազգային մասնագիտացված  ցուցահանդեսին։ Ներկայացվեցին կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից հրատարակած գրքերը, կրթական ծրագրերը, ինչպես նաև տեսաֆիլմով ներկայացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի առօրյան և  ուսումնական գործընթացը։

Ցուցահանդեսը լավ առիթ հանդիսացավ հասարակությանը ներկայացնելու ոստիկանության կրթահամակարգը և կրթական  ծրագրերը։

Բացմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանի գլխավորությամբ։ 

Expo 2016

Expo 2016

Expo 2016

Expo 2016

Expo 2016