Նորություններ

Վերադառնալ
04.11.2016

«Երիտասարդ-եկեղեցի փոխհարաբերությունները» թեմայով դասախոսություն ոստիկանության կրթահամալիրում

«Երիտասարդ-եկեղեցի փոխհարաբերությունները» թեմայով դասախոսություն ոստիկանության կրթահամալիրում

Սույն թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ակադեմիայի 1-ին կուրսի սովորողների համար նախատեսված «Հայ եկեղեցու և կրոնների պատմություն» առարկայի շրջանակներում տեղի ունեցավ հերթական դասախոսությունը: Այս անգամ դասախոսության թեման էր «Երիտասարդ-եկեղեցի փոխհարաբերությունները», որը վարում էր Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, ով դասը սկսեց Տերունական աղոթքով:

«Պետք է հասկանալ երիտասարդի մտածողությունը, կապ չունի՝ ոստիկան է, թե ուրիշ բնագավառի ներկայացուցիչ։ Պետք է ճիշտ ընկալել տվյալ օրվա, ժամանակաշրջանի երիտասարդի պահանջները։ Անկախ մասնագիտությունից՝ հոգևոր կրթությունն անհրաժեշտ է բոլորին։ Այն հոգևոր բացը, որն առաջացել է 70-ից ավելի տարիների ընթացքում, պետք է լրացվի», - ասաց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը։

Կրթահամալիրի ուսանողներն ավարտելուց հետո իրենց վրա պատասխանատվություն են վերցնում պահպանել քաղաքացիների անվտանգությունը։ Հոգևորականները ձեռնադրվելիս պատասխանատվություն են վերցնում պահպանել հայ ազգի հոգևոր անվտանգությունը։ 
Ոստիկանն իր առաջ ունի երկրային, իսկ հոգևորականը՝ երկնային օրենքներ, իսկ ո՞վ ասաց, թե դրանք բացառում են մեկը մյուսին։ Չկան օրենքներ, որոնք բոլորի սրտով լինեն, սակայն կա մի պատգամ, որի կատարումը, Աստծուն սիրելուց հետո, ամբողջ Օրենքի համառոտ բովանդակությունն է. սիրեցե՛ք միմյանց: