Նորություններ

Վերադառնալ
28.11.2014

II միջազգային գիտամեթոդական կոնֆերանսը Բելառուսի Հանրապետությունում

II միջազգային գիտամեթոդական կոնֆերանսը Բելառուսի Հանրապետությունում

2014 թվականի նոյեմբերի 28-ին Բելառուսի Հանրապետության ՆԳՆ Մագիլյովի ինստիտուտում տեղի ունեցավ «Մարտական, մասնագիտական-կիրառական ֆիզիկական և հատուկ տակտիկական պատրաստականության արդի խնդիրները» թեմայով գիտամեթոդական կոնֆերանս, որին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև առողջապահության և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ներկայացուցիչներ:

Գիտամեթոդական կոնֆերանսն անցավ բուռն քննարկումների և հարցադրումների մթնոլորտում: Կոնֆերանսի ընթացքում իրենց նորագույն տեխնոլոգիաներն էր ցուցադրում նաև «Ռադար-տիր» գիտահետազոտական ինստիտուտը: Հատկապես ուշագրավ էր նոր ծրագրային հագեցվածությամբ լազերային հրաձգարանը, որը մեծ նշանակություն ունի ոստիկանական կադրերի պատրաստման մարտական պատրաստականության կատարելագործման գործում:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր