Հատուկ դասընթացներ

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՊԱՀՆՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՐԿՇԱԲԱԹՅԱ ՎՃԱՐՈՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ուսուցման վճարը սահմանված է 30 000 դրամ: 
Դասընթացը ավարտած անձանց տրվում է պահնորդի որակավորման վկայական:
1. Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել առնվազն հիմնական ընդհանուր կրթություն /8-ամյա կամ 9-ամյա/ ունեցող անձինք: 
2. Դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը` 
- անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ` անձնագիր (բնօրինակ և պատճեն),
- կրթության մասին վկայական` ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակ և պատճեն), 
- 3 x 4 սմ չափսի 3 գունավոր լուսանկար:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 1-ից, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00 - 16.00-ն:
Հասցեն` ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29: 
Տեղեկությունների համար զանգահարել (010) 77-20-85 հեռախոսահամարով:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր