Դիմորդ 2017
Օրենքներ և այլ իրավական ակտեր

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում իրականացվում է նախնական մասնագիտական կրթություն «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկան» որակավորման ուսումնական դասընթացներ /եռամսյա և վեցամսյա/:

Ընդունելությունն իրականացվում է մրցույթային հիմունքներով: Դիմորդներն անցնում են թեստային եղանակով մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում և ֆիզիկական պատրաստականության ստուգում:

Նախնական մասնագիտական կրթություն «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկան» որակավորման ուսումնական դասընթացներն ավարտած շրջանավարտները նշանակվում են ոստիկանության կրտսեր խմբի պաշտոնների:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում իրականացվում են նաև՝

  1. Ոստիկանությունում կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերապատրաստման դասընթացներ՝ 23 ուսումնական օր տևողությամբ,
  2. Քաղաքացիական կազմակերպությունների աշխատակիցների և անհատ քաղաքացիների համար կազմակերպում են նախնական մասնագիտական կրթության «Պահնորդական գործ» մասնագիտությամբ «Պահնորդ» որակավորման վճարովի դասընթացներ՝ 10 ուսումնական օր տևողությամբ,
  3. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատակիցների համար կազմակերպում են «Հատուկ պատրաստականություն» վճարովի դասընթացներ,
  4. Քաղաքացիական կազմակերպությունների աշխատակիցների և անհատ քաղաքացիների համար կազմակերպում են նախնական մասնագիտական կրթության «Թիկնապահական գործ» մասնագիտությամբ «Թիկնապահ» որակավորման վճարովի դասընթացներ՝ 3 ամիս տևողությամբ :

Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի կառուցվածքում ընդգրկված են 2 կրթաճյուղեր: