Դիմորդ 2017
Օրենքներ և այլ իրավական ակտեր

2014 թվականի հուլիսի 2-ին ՀՀ Սահմանադրության ընդունման 19-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց գիտաժողով «Սահմանադրական բարեփոխումների արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով:

«Սահմանադրական վերահսկողությունը և ժամանակի մար­տահրավերները» թեմայով ելույթ ունեցավ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը: Այնուհետև, «Իշխանությունների տարանջատման սահմանադրական կարգավորումները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի համա­տեքստում» վերտառությամբ թեմայով ելույթ ունեցավ ՀՀ դատական դեպար­տամենտի կազմակերպաիրավական վարչության պետ, իրավաբանական գի­տությունների թեկնածու, դոցենտ Ռուստամ Մախմուդյան:  «Մարդու իրավունքների սահմանափակման համաչափության հիմնախնդիրը ազատազրկաման դատա­պարտված և պատիժը կրող անձանց ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունքի լույսի ներքո» թեմայով ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության կրթա­համալիրի ակադեմիայի պետության և իրավունքի և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանուկ Մուրադյանը: «Սահմանադրական բարեփոխումները և ազգային ինքնության գործոնը» վերտառությամբ եզրափակիչ ելույթով հանդես եկավ  ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Գրիշա Առաքելյանը:

Ամփոփելով գիտաժողովի արդյունքերը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը շնորհակալություն հայտնեց մասնակցության և արժեքավոր ելույթների համար, համոզմունք հայտնեց, որ գիտաժողովը լուծեց իր առջև դրված խնդիրները և լավագույն օրինակ կհանդիսանա հետագա համագործակցության համար: Վերջում մասնակիցներին հանձնվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի  հուշամեդալները:


2014թ. հունիսի 9-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի է ունեցել միջբուհական գիտաժողով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Նանե Ղազարյանի մասնակցությամբ:

Գիտաժողովի շրջանակներում Գևորգ Դանիելյանը հանդես եկավ <> թեմայով գիտական զեկույցով: Քննարկվեցին նաև սահմանադրական բարեփոխումների հետ առնչվող բազմապիսի հիմնախնդիրներ:

Նանե Ղազարյանը հանդես եկավ <> թեմայով գիտական զեկույցով:

Գևորգ Դանիելյանը և Նանե Ղազարյանը պատասխանեցին Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի բազմաթիվ և բազմաբնույթ հարցերին: Գիտաժողովն անցավ ջերմ և բարեհամբույր մթնոլորտում: Գևորգ Դանիելյանը Կրթահամալիրի գրադարանին նվիրեց վերոնշյալ թեմաներով իր հեղինակության ներքո գրված ուսումնական ձեռնարկներ:


Սույն թվականի մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց միջբուհական գիտաժողով «Հայաստանի առաջին հանրապետության պատմաիրավական հիմնահարցերըը» թեմայով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը:  Ողջունելով մասնակիցներին  ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը նշեց, որ  մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության առանձնահատուկ օրերից է: 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հայ ժողովուրդը 543 տարվա դադարից հետո վերականգնեց իր պետա­կանությունը: Նմանատիպ միջոցառումները կարևոր նշանակություն ունեն պատմությունը արժևորելու սերունդների դաստիարակության գործում: Գիտաժողովին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայ­կական պետական մանկա­վարժական համալսարանի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, ՀՀ ոստի­կանության կրթահամալիրի ղեկավար կազմի և պրոֆեսորադասախոսական ներկայացուցիչները, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետների ուսանողները:     

<> թեմայով ելույթ ունեցավ  Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պե­տու­թյան և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը, <<Հայաստանի առաջին Հանրա­պետության ստեղծման պատմու­թյունից>> թեմայով ելույթ ունեցավ Խաչատուր Աբովյանի անվան հայ­կական պետական մանկա­վարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Ասրյանը, <<Հայաստանի  առաջին հանրապետության Միլիցիան (1918-1920թթ.)>>  թեմայով ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հասարակագիտական առարկաների ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտական գիտություների թեկնածու Ռոստոմ Սարգսյանը, <<Հայկական ոստիկանությունը Վանի նահանգապետության շրջա­նում (1915թ. Մայիսի 7 – հուլիսի 17)>> թեմայով ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանը, <<1918 թվականի մայիսյան հերոսամարտերը>> թեմայով ելույթ ունեցավ Խաչատուր Աբովյանի անվան հայ­կական պետական մանկա­վարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Էդիկ Պողոսյանը:

Ամփոփելով գիտաժողովի արդյունքերը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը շնորհակալություն հայտնեց մասնակցության և արժեքավոր ելույթների համար, համոզմունք հայտնեց, որ գիտաժողովը լուծեց իր առջև դրված խնդիրները և լավագույն օրինակ կհանդիսանա հետագա համագործակցության համար: Վերջում մասնակիցներին հանձնեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի շնորհակալագրերը և հուշամեդալները:

 


1948 թվականի դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ժամանակ 217 A (III)՝ Մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագիր   որոշմամբ ընդունվեց ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին առաջարկված փաստաթուղը՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
Հռչակագիրը՝ թարգմանված 375 լեզուներով ու բարբառներով, իրավունքների առաջին գլոբալ սահմանումն էր որով օժտված էին բոլոր մարդիկ:
Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Ոստիկանության կրթահամալիրի սովորողների խորհուրդը, կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությունը հասարակության զարգացման ժամանակակից էտապում՝ Ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի, կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, ոստիկանության գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Գրիգորյանի աջակցությամբ, կազմակերպեց Մարդու իրավունքների պաշտպանության արդի հիմնախնդիրները թեմայով գիտաժողով, որին մասնակցում էին նաև Հայաստանի Հանրապետության այլ բուհերի սովորողներ: Գիտաժողովում զեկույցներով հանդես եկած սովորողները ներկայացրեցին(ստեղ ել պիտի գրվի ծրագրով նախատեսված թեմաների անվանումները հիմա ուղղակին չեմ հիշում):


 


2013 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ Միավորված Ազգերի Կազմակերպության օրվան նվիրված  միջբուհական ուսանողական գիտաժողով «ՄԱԿ-ը միջազգային իրավական համակարգում» թեմայով: Գիտաժողովին մասնակցում էին ուսանողներ հետևյալ բուհերի իրավաբանական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիա, Կրթության միջազգային ակադեմիա, Երևանի պետական համալսարան, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա: Գիտաժողովին հատուկ հյուրի  կարգավիճակով ներկա էր ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի սահմանների համալիր կառավարման ծրագրերի փորձագետ, իրավախորհրդատու Լևոն Գրիգորյանը: Միջոցառմանը  ներկա էր նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Բացման խոսքով հանդես եկավ և միջոցառման մասնակիցներին հաջողություն մաղթեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը: Գիտաժողովին ներկա էին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը, ակադեմիայի պետ,   ոստիկանության գնդապետ Ա. Ղազարյանը, ակադեմիայի իրավագիտության  ֆակուլտետի պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանը և այլոք: Գիտաժողովին ներկայացված զեկույցներին հաջորդում էր հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները: 


2013 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց «ՀՀ քրեական օրենսդրության կատարելագործման հեռանկարները» խորագրով ուսանողական գիտաժողով:
Ողջույնի խոսքով հանդես  եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Կիմի Վարյանը` հատկապես ընդգծելով նման ձևաչափով անցկացվող քննարկումների նշանակությունը տեսության և պրակտիկայի միջև սերտ կապի շարունակական ապահովման գործում: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առաջին կուրսի սովորողները, որոնք ներկայացրեցին իրենց մագիստրոսական թեզերի թեմաների շրջանակներում կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները` անելով կառուցողական առաջարկություններ քրեական պատասխանատվությունից ազատելուն, անձի կյանքի և առողջության և արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների որակմանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ: 


 

Ոստիկանության կրթահամալիրն այսօր ոչ միայն ուսումնական, այլև գիտական կենտրոն է: Մասնավորապես, վերջին երեք տարիներին հրատարակվել են երեք տասնյակից ավելի ուսումնամեթոդական ու գիտամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր, հարյուրից ավելի գիտական հոդվածներ:

Կրթահամալիրի դասախոսական կազմից տասնվեցը գիտության թեկնածուներ են, որոնց հիմնական մասը հենց կրթահամալիրի կադրեր են:
Կրթահամալիրի ղեկավարությունը կարևորում է նաև կրթօջախում գիտաժողովների կազմակերպումը, որին մասնակցում են նաև իրավապահ այլ կառույցների, բուհերի ու գիտական կենտրոնների ներկայացուցիչներ:
2012թ. Նոյեմբերի 9-ին ոստիկանության կրթահամալիրում անցկացված «Մինչդատական վարույթի բարեփոխումները» խորագրով գիտաժողովն այդ շրջանակներում էր: Գիտաժողովին մասնակցում էին կրթահամալիրի, ոստիկանության քննչական գլխավոր վարչության, դատախազության, դատական համակարգի, փաստաբանական պալատի ներկայացուցիչներ, մի շարք բուհերի դասախոսներ և ուսանողներ:
Դիմելով գիտաժողովի մասնակիցներին՝ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Եսայանը նշեց, որ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի՝ նման ձևաչափով քննարկումը նպատակ ունի նպաստել հանրային լսումների ձևավորման գործընթացին:
Նա նաև նշեց, որ գիտաժողովի թեմայի ընտրությունը պատահական չէր. օրենսգրքի նախագծում ամրագրված նախաքննության և հետաքննության ոլորտների բարեփոխումներն անմիջականորեն կապված են ոստիկանության քննչական և օպերատիվ ծառայությունների գործառույթների հետ:
Գիտաժողովի մասնակիցները բարձր գնահատելով ոստիկանության կրթահամալիրի նախաձեռնությունը՝ հանդես եկան մի շարք առաջարկություններով, որոնք վերաբերում էին ինչպես օրենսդրական դաշտի բացթողումների վերացմանը, այնպես էլ մինչդատական վարույթի բարեփոխումներին:

2012թ. դեկտեմբերի 4-ին ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց «կլոր սեղան»՝ «Դատախազական հսկողությունը օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ» թեմայով: 
Գիտաժողովին մասնակցում էին ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության, արդարադատության նախարարության, պետական եկամուտների կոմիտեի, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմը, կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի սովորողները:
Դիմելով գիտաժողովի մասնակիցներին՝ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանն ասաց, որ քննարկումը կօժանդակի օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ դատախազական հսկողության ոլորտում առկա գործնական խնդիրների լուծմանը: Նա նշեց, որ քննարկման թեմայի ընտրությունը պատահական չէ. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` օպերատիվ-հետախուզական գործունեության եւ հետաքննության նկատմամբ դատախազական հսկողության կարգը սահմանող նորմերում առկա են վիճահարույց դրույթներ: Նույնը վերաբերում է նաեւ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մի շարք դրույթների: 
Հովհաննես Վարյանը գիտաժողովի մասնակիցներին մաղթեց կառուցողական քննարկում: 
Քննարկումն անցավ բանավեճերի մթնոլորտում: Գիտաժողովի մասնակիցները բարձր գնահատելով ոստիկանության կրթահամալիրի նախաձեռնությունը՝ հանդես եկան օրենսդրական բացթողումները վերացնելուն ուղղված մի շարք առաջարկություններով:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր