Դիմորդ 2017
Օրենքներ և այլ իրավական ակտեր

2014 թվականի հունիսի 2-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց կլոր սեղան-քննարկում «Երեխաների քրեաիրավական պաշտպանության հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը: Ողջունելով մասնակիցներին ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը նշեց, որ երեխաների պաշտպանության միջազգային օրը չէ, որ պետք է առիթ դառնա երեխաների իրավունքների մասին խոսելու համար: Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները պետք է մշտապես գտնվեն պետության և հասարակության ուշադրության կենտրոնում, քանի որ երեխաները, հանդիսանալով առավել խոցելի խումբ, կարիք ունեն իրավական պաշտպանության լրացուցիչ երաշխիքների:

 Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին <>, <> հասարակական կազմակերպությանների, ՀՀ արդարադատության ակադեմիայի,  ՀՀ ոստի­կանության քննչական, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, ՀՀ ոստիկանության շտաբի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական և ղեկավար կազմի ներկայացուցիչները, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետների և մագիստրատուրայի ուսանողները:     

Բռնության ազդեցությունը երեխաների վրա թեմայով  ելույթով հանդես եկավ <> ՀԿ-ի ներկայացուցիչ Սաթենիկ Սարգսյանը, սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության միջազգային կարգավորումը թեմայով ելույթ ունեցավ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը, երեխաների նկատմամբ սեռական բռնությունը թեմայով ելույթ ունեցավ <> ՀԿ-ի ներկայացուցիչ Սիրանուշ Դավթյանը, երեխային հանցագործության կատարման մեջ ներգրավելը թեմայով ելույթ ունեցավ ակադեմիայի մագիստրատուրայի ուսանող Բարսեղ Միրզոյանը:

Ամփոփելով կլոր սեղան-քննարկման արդյունքերը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը շնորհակալություն հայտնեց մասնակցության և արժեքավոր ելույթների համար, համոզմունք հայտնեց, որ համատեղ աշխատանքի արդյունքները իրենց նպաստը կբերեն Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության գործում: Վերջում մասնակիցներին հանձնեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի շնորհակալագրերը:

 


2013թ. մարտի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց կլոր սեղան-քննարկում «Ոստիկանության լիազորությունները ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում» թեմայով:

Կլոր-սեղան քննարկմանը մասնակցելու համար հրավիրված էին ՀՀ ոստիկանության շտաբի, քրեական հետախուզության գլխավոր վարչության, քննչական գլխավոր վարչության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՙԿանանց աջակցման կենտրոն՚, ՙԿանանց իրավունքների կենտրոն՚, ՙԵրեխաների աջակցման կենտրոն՚, ՙՀասարակություն առանց բռնության՚, ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Գ.Թ.Գրիգորյանը:
Առաջին զեկույցը, որը վերաբերում էր ընտանեկան բռնության հասկացությանն ու ընդհանուր բնութագրին, ներկայացրեց քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը, իսկ երկրորդ զեկույցը, որը նվիրված էր ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում ոստիկանության լիազորությունների իրավական կարգավորման հարցերին, ներկայացրեց նույն ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Միսակ Մարկոսյանը:

 

ՀՀ ոստիկանության կրթահամալիր