Օգտակար հղումներ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհուրդը ստեղծվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 23.09.2011թ. թիվ 260-Ա հրամանով՝ ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 9-ի 1791-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հիման վրա:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի կանոնակարգը հաստատվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 29.09.2011թ. թիվ 1 նիստում:
Գիտական խորհուրդը լուծում է կրթահամալիրի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:
Գիտական խորհրդի նախագահն է կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Կիմի Վարյանը: Գիտական խորհրդի քարտուղարն է կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ոստիկանության մայոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Միսակ Մերուժանի Մարկոսյանը:
Գիտական խորհուրդը բաղկացած է 46 անդամներից: Գիտական խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են կրթահամալիրի պետը (գիտական խորհրդի նախագահ), կրթահամալիրի պետի տեղակալները, ֆակուլտետների պետերը, ամբիոնների պետերը, ուսումնական և գիտական այլ ստորաբաժանումների պետերը, ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալը, ուսանողական խորհրդի նախագահը, ինչպես նաև ընտրովի անդամներ, որոնք ընտրվում են գիտական խորհրդի կանոնակարգի համաձայն: Գիտական խորհրդի անդամների 25 տոկոսը կազմում են կրթահամալիրի սովորողները:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր