Դիմորդ 2017

2015 թվականի հունիսի 5-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետների կողմից անցկացվեց «Ոստիկանության և հասարակության փոխհարաբերությունները» խորագրով միջազգային սեմինար: Սեմինարին մասնակցում էին ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:   

Ողջույնի խոսքով հանդես եկան Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փոխտնօրեն պարոն Ֆիլիպ Ֆլյուրը և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը՝ մաղթելով մասնակիցներին արդյունավետ և բեղմնավոր աշխատանք:


ՀՀ ոստիկանության կրթահամալիր