Դիմորդ 2017

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 12.04.2012թ. անցկացվել է գիտական կոնֆերանս, որի քննարկման թեմաներն էին.

1.Ոչ գույքային առավելությունը ՝որպես կաշառքի առարկա:
2.Կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու սահմանազատումը:
3.Կաշառք ստանալու և առաջարկելու կոնկրետ բնութագիրը:
 


 Սույն թվականի ապրիլի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց միջբուհական կոնֆերանս  «Հայող ցեղասպանության ճանաչման միջազգային իրա­վական հիմնահարցը» թեմայով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Գ.Թ.Գրիգորյանը:
Կոնֆերանսին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ., դոցենտ Կարեն Խաչատրյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայոց
ցեղասպա­նության բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Արմեն Մարուքյանը, ՀՀ ոստի­կանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական և ղեկավար կազմի ներկայացուցիչները,  ինչպես նաև Եվրոպական կրթական տարա­ծաշրջանային ակադեմիայի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետների,  Կրթության միջազգային ակադեմիայի միջազ-գային հարաբերութ­յուն­ների ֆակուլտետի ուսանողները:     
Հայոց ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունա-կականության մասին ելույթով հանդես եկավ պ.գ.թ., դոցենտ Կարեն Խաչատրյանը,  Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման պատմա-իրավական հիմքերի մասին ելույթով հանդես եկավ   պ.գ.թ., դոցենտ Արմեն Մարուքյանը:
Զեկույցով հանդես եկան Եվրոպական կրթական տարա­ծաշրջանային ակադեմիայի
իրավա­գիտության ֆակուլտետի բակա­լավրիատի 3-րդ կուրսի ուսա­նողուհի Անի Ասլանյանը («ՀայոցԵղեռեն-Հրեականհոլոքոստ /զուգահեռներ/»), ՀՀ ոստիկա­նութ­յան կրթահամալիրի ակադեմիայի իրավա­գիտության ֆակուլտետի բակա­լավրիա­տի 1-ին կուրս  ուսանողուհի Նվարդ Վարյանը («Անպատժելիությունը որպես ցեղասպանությունների ինքնավերարտադրման պատճառ»), ՀՀ ոստիկա­նութ­­յան կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մա­գիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Բադալյանը («ՄԱԿ-ը և ցեղա­սպա­նության հիմնախնդիրը»), Եվրոպական կրթական տարա­ծաշրջանային ակա­դեմիայի
իրավա­գիտության ֆակուլտետի բակա­լավրիատի 3-րդ կուրսի ուսա­նողուհի Շուշանիկ Ավագիմյանը («Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն»), Կրթության միջազգային ակադեմիա միջազգային
հարաբե­րութ­­յուն­ների ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Սեդրակ Ստեփանյանը («Հայկական ավանդական կու­սակցություն­ների դիրքորո­շումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»):