Դիմորդ 2017

Կրթահամալիրի տարածքում գործում է նորակառույց հրաձգարան, որտեղ հրաձգության դասընթացներ են  անցնում և՛ կրթահամալիրի սովորողները, և՛ վերապատրաստում անցնող ոստիկանները, և՛ իրենց կանոնադրական խնդիրների լուծման համար հրազեն կիրառելու(օգտագործելու) իրավունք ունեցող անձիք:





Կրթահամալիրում գործում են նաև լազերային իմիտացիոն հրաձգարաններ, որոնցում խաղարկելով տարաբնույթ մարտական իրավիճակներ բարձրացվում են սովորողների մասնագիտական որակները և հմտությունները, ինչը հետագայում հնարավորություն է ընձեռնում ապագա շրջանավարտներին հակազդելու պրակտիկ ծառայության ընթացքում ծագած ցանկացած հակաիրավական արարքի և պատրաստակամ լինելու իրավիճակի ցանկացած զարգացմանը:


2012թ. հոկտեմբերի 1-ից 5-ը Ֆրանսիայի ազգային ոստիկանության ֆիզիկական և սպորտային պատրաստականության կենտրոնի վերապատրաստողներ Ֆիլիպ Հյուբեռը և Հակիմ Համադուշը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացրեցին «Միջամտության մասնագիտական հատուկ գործողություններ» թեմայով վերապատրաստման դասընթաց: