Դիմորդ 2020


23.01.2020 00:01

Խորհրդի նիստ Կրթահամալիրում

Խորհրդի նիստ Կրթահամալիրում

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում հունվարի 22-ին տեղի ունեցավ խորհրդի  նիստ՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանի նախագահությամբ:

Հանդիպման սկզբին Տ․ Եսայանը հրապարակեց խորհրդի նիստի օրակարգը՝  ըստ որի քննարկվեցին  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի՝ 2019թ. տարեկան կատարած աշխատանքների հաշվետվությունները:

Զեկույցներով հանդես եկան Կրթահամալիրի պետի տեղակալները և ստորաբաժանումների ղեկավարները։

Ամփոփելով 2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տարեկան կատարած աշխատանքները՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը հանձնարարեց քննարկումներ և աշխատանքներ իրականացնել Կրթահամալիրի դասախոսական կազմի վերապատրաստման կազմակերպման և թափուր հաստիքների համալրման ուղղությամբ: