Դիմորդ 2020


13.03.2020 00:03

Ընտրվեց կրթահամալիրի ուսանողական խորհրդի նոր նախագահը

Ընտրվեց կրթահամալիրի ուսանողական խորհրդի նոր նախագահը

Կրթահամալիրում մարտի 12-ին ուսանողական խորհրդի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առաջին նիստն էր։ Հանդիպման սկզբում  բացման խոսքով հանդես եկավ ուսանողական խորհրդի նախկին նախագահ Սերգեյ Բադալյանը, որից հետո ներկայացվեց նիստի օրակարգը։

Նիստի անցկացման հիմնական նպատակն էր ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունը, քարտուղարի նշանակումը, անդամների կազմում փոփոխությունների կատարումը։
Ընտրությունն ընթացավ համաձայն «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ի սովորողների ուսանողական խորհրդի կանոնադրության 12.2 ենթակետի: Ուսանողական խորհրդի նախագահի թեկնածուները 2 էին՝ Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի անվճար ուսուցման 2-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ  Արմեն Մկրտչյանը և  իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման  3-րդ կուրսի սովորող Սամվել Հակոբյանը։ Ձայների մեծամասնությամբ ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց Սամվել Հակոբյանը։
Նորընտիրր նախագահը շնորհակալություն հայտնեց իր ընկերներից վստահության համար՝ ընդգծելով, որ բավականին պատասխանատու և բարդ գործ են իրեն վստահել, ինչը շատ կարևոր է հետագա աշխատանքները համակարգելու համար։

-Կրթահամալիրում ՈՒԽ հիմնական գործառույթը եղել և մնում է ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանությունը, որը դրսևորվելու է Կրթահամալիրի  ղեկավարման գործում ակտիվ մասնակցությամբ, - ասաց նորընտիր նախագահը: Նույն կանոնադրության 14-րդ կետի համաձայն ուսանողական խորհրդի  նախագահն ուսանողական խորհրդի քարտուղար նշանակեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի անվճար ուսուցման 3-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ  Լիլյա Հովակիմյանին։  
Շնորհավորում ենք ուսանողական խորհրդի նորընտիր նախագահին, ուսխորհրդի նոր կազմին՝ մաղթելով արդյունավետ և արգասաբեր գործունեություն: