Դիմորդ 2019


27.09.2019 00:09

Այցելություն թիվ 121 հիմնական դպրոց

Այցելություն թիվ 121 հիմնական դպրոց

2019 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհուրդը ճանաչողական այց կատարեց  Էդուարդ Բոյաջյանի անվան թիվ 121 հիմնական դպրոց: Այցին մասնակցում էին ուսանողական խորհրդի անդամներ՝ Սամվել Հակոբյանը,  Լիլիյա Հովակիմյանը,  Անուշ Հոդաբաշյանը,   կլինիկայի անդամ  Սերգեյ Բադալյանը,  ինչպես նաև ոստիկանության մայոր Տաթևիկ Թևոսյանը և ոստիկանության կապիտան Դավիթ Օհանյանը: Այցի նպատակն էր ներակայացնել ՀՀ ոստիկանության կրթահամալիրը:

Ուսանողական խորհրդի անդամները հանդես եկան բացման խոսքով, որից հետո ներկայացրին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կառուցվածքը, ուսումնական ծրագրերը և կրթահամալիրում սովորելու առավելությունները։

Սերգեյ Բադալյանը խոսեց կրթահամալիրում գործող իրավաբանական կլինիկայի մասին՝ նշելով, որ աշակերտները և ուսուցչական անձնակազմը ևս կարող են ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն:

Այցի ընթացքում ուսանողական խորհրդի անդամները պատասխանեցին դպրոցականների հարցերին: