Դիմորդ 2019


28.11.2019 00:11

Տիգրան Եսայանը նշանակվեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին

Տիգրան Եսայանը նշանակվեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Միքայելի Եսայանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին՝ համաձայն ՀՀ նախագահի 2019թ․ նոյեմբերի 27-ի ՆՀ-264-Ա հրամանագրի։

Ոստիկանությունում ավելի քան 30 տարի աշխատանքային փորձ ունեցող մեր գործընկերը 2012 թվականից ծառայում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրում։ Կրթահամալիրում իրականացված բարեփոխումներում մեծ ավանդ ունի նաև Տիգրան Եսայանը։ Դրա վառ ապացույցներից են «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագիրը, կրթահամալիրում անցկացված վեց միջազգային գիտագործնական համաժողովները, ուսումնական գործընթացի և ծրագրերի բարելավմանն ուղղված աշխատանքները։

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ամբողջ անձնակազմը շնորհավորում է նորանշանակ փոխոստիկանապետ Տիգրան Եսայանին։ Վստահ ենք, որ Ձեր մարդկային որակներն ու մասնագիտական բարձր գիտելիքներն այսուհետ պիտանի են լինելու նաև ամբողջ ոստիկանական համակարգին։

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, մասնագիտական ու աշխատանքային նորանոր վերելքներ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության։