Դիմորդ 2019


20.12.2019 00:12

ՀՀ ոստիկանության կրթահամալիրն ունի ակադեմիայի պետի նորանշանակ տեղակալ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրն ունի ակադեմիայի պետի նորանշանակ տեղակալ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, ոստիկանության փոխգնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուսլան Ռաֆիկի Մարանդյանը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով դեկտեմբերի 19-ին նշանակվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալի  պաշտոնին։

 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի անձնակազմը սրտանց  շնորհավորում է նորանշանակ պաշտոնի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և մասնագիտական վերելքներ։