Դիմորդ 2019


14.10.2019 00:10

Անցկացվեց ուսանողական խորհրդի նիստը

Անցկացվեց ուսանողական խորհրդի նիստը

2019 թվականի հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի հերթական նիստը: Բացման խոսքով ելույթ ունեցավ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Բադալյանը, որից հետո ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի կողմից լիազորված անձ Դավիթ Օհանյանը ներկայացրեց ուսանողական խորհրդի առջև դրված խնդիրները:  

Նիստի ընթացքում քննարկվեց կրթահամալիրում նախատեսվող միջբուհական ուսանողական համաժողովը, որի կազմակերպչական աշխատանքներում կներգրավվի նաև ուսանողական խորհուրդը։ Համաժողովի կազմակերպման նպատակով ձևավորվեց աջակցող խումբ:

Այնուհետև քննարկվեցին գալիք ամսում նախատեսվող միջոցառումները, մասնավորապես՝ այց ռազմական ինստիտուտից կրթահամալիր և այց հերթական դպրոց։