Դիմորդ 2019


21.11.2019 00:11

Կրթահամալիրի սովորողները Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնում

Կրթահամալիրի սովորողները Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնում

Սույն թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆա­կուլ­տետի բակալավրիատի 4-րդ կուրսի սովորողների «Անչափահասների կողմից կատարվող իրա­վա­խախտումների պրոֆիլակտիկա» առար­կայի գործնական պարապմունքն անցկացվեց  Հա­յ օգ­նու­թյան ֆոնդի երե­խաների աջակ­ցու­թյան կենտրոնում:  Պարապմունքն անցկացնում էին ՀՀ ոստիկանության կրթա­համալիրի ակա­դե­մի­այի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի դոցենտ, ոս­տի­­կանության գնդապետ Ա.Սահակյանը և ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության 3-րդ վարչության՝ ՀՕՖ-ում անչա­փա­հաս­ների հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ.Բաբայանը:

Գործնական պարապմունքի ժամանակ սովորողներին ներկայացվեցին այն հանգամանքները, որոնք պատճառ  են դառ­նում ՀՕՖ-ի երեխա­ների աջակցության կենտրոնում անչափահասների հայտնվելուն: Սո­վորողների ուշադրությունը հրավիրվեց այն հանգամանքին, որ կենտրոնում տրամադրվում են տարբեր ծառայություններ՝ ոստիկանության 24-ժամյա իրավական և շտապ արձա­գանք­ման ծառայություն, բուժօգնություն, հոգեբանական աջակցություն, հակասթրեսային թերապիա և այլն: Կենտրոնի երեխաների հետ շփվելիս մեր սովորողները ցուցաբերեցին երե­խայի հետ հա­ղոր­դակցման որոշակի հմ­­­տու­թյուն­ներ, որոնք ձեռք են բերվել «Անչափահասների կողմից կատարվող իրա­վա­խախտումների պրոֆիլակտիկա» մոդուլի դասավանդման ընթացքում:   

 Սովորողները տեղում համոզվեցին տվյալ գործընթացում ոստիկանության աշխատակիցների ունեցած առանցքային դերակատարման մեջ: