Դիմորդ 2019


24.09.2019 00:09

Դիպլոմների հանձնում

Դիպլոմների հանձնում

2019թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում տեղի ունեցավ ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների և կրծքանշանների հանձնման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցում էին կրթահամալիրի և ակադեմիայի ղեկավար կազմը:

Դիպլոմները և կրծքանշանները շրջանավարտներին հանձնեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը՝ մաղթելով նրանց հաջողություններ անձնական կյանքում և հետագա ծառայությունում: