Դիմորդ 2019


10.10.2019 00:10

Հանդիպում եռամսյա վերապատրաստման դասընթացի մասնակիցների հետ

Հանդիպում եռամսյա վերապատրաստման դասընթացի մասնակիցների հետ

2019թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը հանդիպում ունեցավ ՀՀ ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակված եռամսյա վերապատրաստման դասընթացին մասնակցող ծառայողների հետ:

Տ․ Եսայանը վերապատրաստվող ծառայողներին համառոտ ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատմությունը, կառուցվածքն ու առաքելությունը, կրթահամալիրի կազմում գործող ստորաբաժանումների գործունեությունը, ՀՀ ոստիկանության կառուցվածքն ու գործունեության ոլորտները:

Հանդիպման վերջում կրթահամալիրի պետի առաջին տեղակալը պատասխանեց ծառայողների հարցերին: